Քաղաքապետարանում տեղյա՞կ չեն ինչ իրավիճակ է տիրում քաղաքում

Քաղաքապետարանում տեղյա՞կ չեն ինչ իրավիճակ է տիրում քաղաքում

Գեղարքունիքի մարզի Դդմաշեն համայնքում կորոնավիրուսային հիվանդության բռնկման նոր օջախ է գրանցվել: Կորոնսվիրուսով հիվնադը Դդմաշենում մասնակցել է հոգեհանգստի եւ թաղման արարողությունը, շփվել բարեկամների հետ: Դդմաշենցիները մեզ հետ զրույցում նշեցին, որ հիվանդ կինը Հրազդանից է եղել, թաղման մասնակցած մարդկանց շրջանակը մեծ  է եղել, տարբեր գյուղերից մարդիկ են եկել, ընդուպ Սեւանի Գագարին թաղամասից: 

Մի քանի օր առաջ  Հրազդանի քաղաքապետանի մամուլի խոսնակ Արամայիս Պողոսյանից հետաքրքրվեցինք, թե կորոնավիրուսի հետ կապված  ինչպիսի՞ն  է իրավիճակը Հրազդան քաղաքում, ասաց որ տեղեկություններ չունի:   
Դդմաշենի դեպքի հետ կապված  փորձեցիք  կապ հաստատել քաղաքապետ Սեւակ Միքայելյանի հետ, սակայն  քաղաքապետը   հեռախոսազանգերին  չպատասխանեց: Արամայիս Պողոսյանից հետաքրքրվեցինք, թե քանի՞ կորոնովիրուսով հիվանդ անձ կա Հրազդանում, եւ քանի՞ անձ է  մեկուսացվել.  «Ես քիչ առաջ եմ իմացել դեպքի հետ կապված, մանրամասներից տեղյակ չեմ: Հրազդանում վիճակը նորմալ է: Թվեր չեմ  կարող ասել, վաղը, որ աշխատանքային ժամին զանգեք,  կոնկրետ կասեմ»:  

Հետաքրքիր է, թե ինչո՞ւ է լռում Հրազդանի քաղաքապետը,  իսկապե՞ս քաղաքապետարանում  տեղյակ չեն Հրազդանի իրավիճակի մասին: