Սա թող լինի ձեզ նվեր Ադրբեջանի կողմից. ադրբեջանցի բլոգերի նվերը Փաշինյանն ընդունեց ժպիտով | «Հրապարակ» 12.11.2019

Սա թող լինի ձեզ նվեր Ադրբեջանի կողմից. ադրբեջանցի բլոգերի նվերը Փաշինյանն ընդունեց ժպիտով | «Հրապարակ» 12.11.2019

Աշխատանքային այցով Ֆրանսիայում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցել է Փարիզի խաղաղության երկրորդ համաժողովի բացմանը, որից հետո ելույթ է ունեցել համաժողովի վարպետաց դասին: «Անհնար է հասկանալ, թե ինչպես է Ադրբեջանի իշխանությունը պատրաստվում իր տարածքային ամբողջության մեջ ներառել Լեռնային Ղարաբաղը ՝ առանց նրա հետ բանակցելու»,- հայտարարել է Հայաստանի վարչապետը: Մոտ կես ժամ տևած դասի ընթացքում Փաշինյանը հասցրել է պատասխանել նաև ադրբեջանցի բլոգերի հարցերին: «Ես անձամբ պատրաստ եմ սկսել երկխոսություն ոչ միայն Ադրբեջանի իշխանության, այլև ուղիղ Ադրբեջանի ժողովրդի հետ, քանի որ մենք շատ հարցեր ունենք քննարկելու»,- հայտարարել է Հայաստանի ղեկավարը: Վարպետաց դասից անմիջապես հետո Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ:

Օրվա գլխավոր լուրերը՝ «Հրապարակում»