Որ լիգայում է ընդգրկված Հայաստանի հավաքականը. այսօր ԱԼ-ի վիճակահանությունն է
Այսօր ժամը 21:00-ին Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում կկայանա ՈՒԵՖԱ Ազգերի Lիգա 2024/25 թվականների մրցաշարի վիճակահանությունը։ ՈւԵՖԱ-ի անդամ 54 երկրները բաժանված են 4 լիգաների՝ հաշվի առնելով 2022/23 թվականների արդյունքները:
A, B և C լիգաների վիճակահանության արդյունքում կկազմավորվի չորս թիմից բաղկացած չորս խումբ: Յուրաքանչյուր թիմ իր խմբում կանցկացնի 6 հանդիպում: D լիգայի վիճակահանությամբ կձևավորվի երեք թիմից բաղկացած երկու խումբ: Յուրաքանչյուր թիմ իր խմբում կանցկացնի 4 հանդիպում: Հայաստանի ազգային հավաքականն ընդգրկված է C լիգայում: Զամբյուղ 1 Ռումինիա, Շվեդիա, Հայաստան, Լյուքսեմբուրգ Զամբյուղ 2 Ադրբեջան, Կոսովո, Բուլղարիա, Ֆարերյան կղզիներ Զամբյուղ 3 Հյուսիսային Մակեդոնիա, Սլովակիա, Հյուսիսային Իռլանդիա, Կիպրոս Զամբյուղ 4 Բելառուս, Լիտվա/Ջիբրալթար, Էստոնիա, Լատվիա Հիշեցնենք, որ ՈՒԵՖԱ-ի որոշմամբ Հայաստանի և Ադրբեջանի հավաքականները չեն կարող ընդգրկվել միևնույն խմբում:
Կարծիքներ