ՖԻՖԱ-ն ու ՈւԵՖԱ-ն «սպանում են» ֆուտբոլիստներին․ Գվարդիոլան բողոքել է գրաֆիկից

ՖԻՖԱ-ն ու ՈւԵՖԱ-ն «սպանում են» ֆուտբոլիստներին․ Գվարդիոլան բողոքել է գրաֆիկից

«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչից առաջ կրկին բողոքել է չափազանց ծանր գրաֆիկից։

 «Գիտե՞ք, ֆուտբոլիտները նույնպես մարդ են, ոչ թե մեքենա: Գիտեմ, որ որոշ ֆուտբոլիստներ վրդովված են անգամ,  քանի որ նրանք ցանկանում են խաղալ յուրաքանչյուր խաղում, բայց դա հնարավոր չէ:  Այո, եթե շատ ուզենք, նրանք կխաղան, բայց նրանց հանգիստ է պետք: ՈւԵՖԱ-ն և ՖԻՖԱ-ն սպանում են խաղացողներին, քանի որ օրացույցը չափազանց խիտ է դասավորված։ Անպայման պետք է հաշվի առնել, որ մրցաշրջանը սկսելուց ի վեր մենք ոչ մի արձակուրդ չենք ունեցել: Չկա խաղացող, որը կարող էր դիմակայել նման գրաֆիկի ՝ ոչ միայն ֆիզիկապես, այլև հոգեպես:  

«Մանչեսթեր Սիթիին», հիշեցնենք, ՉԼ քառորդ եզրափակչում բաժին է հասել Դորտմունդի «Բորուսիան»։ Դիմակայության առաջին խաղը կայանալու է վաղը, Երևանի ժամանակով 23։00-ին։