Տեսել ե՞ք՝ ոնց են ոստիկանների վրա ավտոպահեստամասեր, շշեր, քարեր նետում․ ՆԳ նախարար (տեսանյութ)

Տեսել ե՞ք՝ ոնց են ոստիկանների վրա ավտոպահեստամասեր, շշեր, քարեր նետում․ ՆԳ նախարար (տեսանյութ)

Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով բողոքի ակցիայի մասնակից ցուցարարներին ծեծող ոստիկան աշխատանքից չի ազատվել։ Ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանն այս առնչությամբ Ազգային ժողովի միջանցքում ասաց․ «Ծառայողական քննություններ են նշանակվել, բայց դեռ աշխատանքից ազատված ոստիկաններ չկան»։

Լրագրողները հիշեցնելով ոստիկանների եւ զոհված զինծառայողների միջեւ «Եռաբլուրում» տեղի ունեցած միջադեպը, հետաքրքրվեցին, թե ե՞րբ է Հայաստանում վերջ տրվելու ընտրովի արդարադատությանը, ինչու՞ մինչ օրս չեն պատժվել զոհվածների մայրերին խայտառակ ձեւով բերման ենթարկած ոստիկանները։ 

Ի պատասխան՝ Վահե Ղազարյանն ասաց, որ ինքն այդ միջադեպի կապակցությամբ իրեն շատ վատ է զգում։ 

«Ինձ դուր չի գալիս, որ այդ թեման բարձրաձայնում եք, ինքս շատ վատ եմ զգում»,-ասաց նա։

Անդրադառնալով ցույցերի ժամանակ ոստիկանների կողմից քաղաքացիներին ծեծելու դեպքերին՝ ՆԳ նախարարն ասաց․

«Ամեն անգամ ասում են՝ ոստիկանը բռնություն է գործադրում, եթե կազմակերպիչները միջադեպ չեն հրահրում, հաստատ ոստիկանների կողմից ոչ մի միջադեպ չի լինի։ Կառավարության դիմաց վերջին դեպքը տեսա՞ք, ցուցարարները ավտոպահեստամասեր, քարեր, շշեր էին ոստիկանների վրա նետում»,-մեկնաբանեց ՆԳ նախարարը։

Մանրամասն՝ տեսանյութում