Ալեքսեյ Նավալնու եղբոր հանդեպ հետախուզում է հայտարարվել

Ալեքսեյ Նավալնու եղբոր հանդեպ հետախուզում է հայտարարվել

Ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնու եղբոր՝ Օլեգի հանդեպ հայտարարվել է ֆեդերալ հետախուզում։ Այս մասին հայտնում է ՌԴ ՆԳ նախարարությունը։ Հայտարարության տեքստում սակայն չի նշվում, թե Քրեական օրենսգրքի որ հոդվածի հիման վրա է նրա հանդեպ հետախուզում հայտարարվել։

Նշենք, որ նախօրեին քրեակատարողական տեսչությունը պահանջել է Օլեգ Նավալնու հանդեպ պայմանական ազատազրկումը փոխարինել իրական պատժաչափի։ Միջնորդությունը քննարկվել է Մոսկվայի Լյուբլինյան դատարանում՝ փետրվարի 18-ին։

Ըստ փաստաբանի, տեսչությունը ստուգում է անցկացրել եւ Օլեգ Նավալնուն չի գտել բնակության վայրում, ինչն էլ պատճառ է դարձել նման միջնորդություն ներկայացնելու։