Հայցում եմ բոլորիդ ներողամտությունը և անհամատեղելի եմ համարում աշխատանքս Երևանի քաղաքի ավագանիում

Հայցում եմ բոլորիդ ներողամտությունը և անհամատեղելի եմ համարում աշխատանքս Երևանի քաղաքի ավագանիում

Երևանի ավագանու նախկին անդամ Հենրիկ Հարթենյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«Սիրելի հայրենակիցներ, ելնելով ստեղծված իրավիճակից՝ հայցում եմ բոլորիդ ներողամտությունը և անհամատեղելի եմ համարում աշխատանքս Երևանի քաղաքի ավագանիում ու վայր եմ դնում մանդատս»:

Հիշեցնենք, որ երեկ Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Հենրիկ Հարթենյանը ֆեյսբուքյան իր էջի story բաժնում ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի դստեր էջի լուսանկարն էր հրապարակել և կից գրել.

«Հ. Թովմասյանի աղջկա ֆբնա, ձեզ տեսնեմ ժողովուրդ ջան»: