Վարդազարյանը պնդում է՝ մեղադրանքի նպատակն իրեն ԲԴԽ նախագահի պաշտոնից հեռացնելն էր

Վարդազարյանը պնդում է՝ մեղադրանքի նպատակն իրեն ԲԴԽ նախագահի պաշտոնից հեռացնելն էր

Հակակոռուպցիոն դատարանում՝ դատավոր Վահե Դոլմազյանի նախագահությամբ, այսօր՝ ապրիլի 10-ին, մեկնարկել է Բարձրագույն դատական խորհրդի (ԲԴԽ) նախկին նախագահ Ռուբեն Վարդազարյանի գործով հերթական դատական նիստը։ Վարդազարյանը, հիշեցնենք,  մեղադրվում է արդարադատության իրականացմանը խոչընդոտելու մեջ:

Ըստ մեղադրանքի, 2019 թվականի  հուլիսի 19-ից զբաղեցնելով Բարձրագույն դատական խորհրդի նախագահի պաշտոնը, հանդիսանալով դատական իշխանության մարմնի ղեկավար աշխատող՝ բարձրաստիճան պաշտոնատար անձ, Սահմանադրությամբ և «Դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքով իրեն տրված լիազորությունների հետ չկապված գործողություններ կատարելով, պաշտոնեական դիրքը՝ պաշտոնից բխող հեղինակությունն օգտագործելով միջամտել է Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Անդրանիկ Սիմոնյանի կողմից արդարադատության իրականացմանը: Վարդազարյանն իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում, պնդում է՝ մեղադրանքի նպատակն իրեն ԲԴԽ նախագահի պաշտոնից հեռացնելն էր: