Ինչ է պահանջում դատախազը Մալյանի համար

Ինչ է պահանջում դատախազը Մալյանի համար

Նարեկ Մալյանի վերաբերյալ դատական գործի քննությունը մոտենում է հանգուցալուծմանը: Մեղադրող դատախազը քիչ առաջ հանդես եկավ մեղադրական ճառով` հայտնելով, թե ինչ պատիժ է դատախազությունը պահանջում Մալյանի համար:

Հիշեցնենք, որ քաղբանտարկյալ Մալյանը մեղադրվում է ֆեյսբուքյան լայվի համար, թե իբր բռնության կոչ է տարածել: Դատախազ Ծովակ Մնացականյանը պահանջեց դատարանից կայացնել մեղադրական վերդիկտ, սակայն պատժի չափին ու տեսակին նա անդրադարձ չկատարեց` դա թողնելով դատարանի հայեցողությանը: