Գյումրիի մանկատանը ապաստանած երկվորյակներ Վահեն և Վահանը վերադարձան իրենց մոր մոտ․ Մանե Թանդիլյան

Գյումրիի մանկատանը ապաստանած երկվորյակներ Վահեն և Վահանը վերադարձան իրենց մոր մոտ․ Մանե Թանդիլյան

ԱԺ պատգամավոր Մանե Թանդիլյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Գյումրիի մանկատանը ապաստանած երկվորյակներ Վահեն և Վահանը վերջապես վերադարձան իրենց կենսաբանական ընտանիք։ Մեկ տարի առաջ մանկատան բակում թողնված երեխաների երիտասարդ մայրը հետ է վերցրել նրանց։

Սոցիալական խնդիրները չպետք է պատճառ հանդիսանան երեխաներից հրաժարվելու։ Երեխաները պետք է մեծանան ընտանիքում։

Շնորհակալություն բոլոր նրանց, ում հետևողական աշխատանքի շնորհիվ հնարավոր եղավ երեխաներին վերադարձնել մորը և բոլոր այն անձանց, ովքեր անտարբեր չեղան և իրենց օգնությունն ու օժանդակությունը հայտնեցին ընտանիքին առաջին իսկ օրվանից»։