Ի՞նչ է խոստացել Եվրահանձնաժողովի նախագահն ուկրաինացիներին

Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ առաջին զրույցն է ունեցել 2023 թվականին։
«Նախագահ Զելենսկու հետ նոր տարում իմ առաջին զրույցի ընթացքում ես ուկրաինացի ժողովրդին փոխանցեցի իմ անկեղծ աջակցությունն ու բարեմաղթանքները։ ԵՄ-ն կաջակցի ձեզ այնքան ժամանակ, որքան ձեզ անհրաժեշտ է։ Մենք սատարում ենք ձեր հերոսական պայքարին։ Պայքար ազատության համար»,- Twitter-ում գրել է նա։
Ֆոն դեր Լեյենը նշել է, որ ԵՄ-ն այս ձմռանը կաջակցի Ուկրաինային գեներատորներով, էլեկտրական լամպերով, դպրոցական ավտոբուսներով և այլն։ Բացի այդ, ԵՄ-ն շուտով կսկսի ամսական տրանշներով վճարել Կիևին՝ 18 միլիարդ եվրոյի աջակցության փաթեթի շրջանակում:
«Ես անհամբեր սպասում եմ ձեզ շուտով կրկին տեսնելու Ուկրաինայում», - հավելել է նա։
Նշենք, որ ռազմական գործողությունների մեկնարկից ի վեր ֆոն դեր Լեյենն արդեն երեք անգամ այցելել է Ուկրաինա։
Կարծիքներ