Տանը պահում է 200 չղջիկ 

Տանը պահում է 200 չղջիկ 

Կիեւի բնակիչ, Kyiv Animal Rescue Group փրկարարական թիմի ղեկավար Տատյանա Լաշենկոն հայտարարել է, որ իր տանը պահում է 200 չղջիկ, որպեսզի նրանք պատսպարված լինեն ձմեռվա ցրտերից։ Այս մասին հայտնում է Рен ТВ-ն։ Նա ասել է, որ տարվա այս եղանակին չղջիկները փողոցում կարող են սառչել եւ ոչնչանալ, դրա համար էլ, ինքն ու իր թիմը փնտրել եւ շենքերի շքամուտքերից եւ այլ վայրերից դուրս են բերել չղջիկներին ու տեղափոխել իր տուն։

Թիմի անդամներից Միխայիլ Ստորոժուկն էլ ասել է, որ սխալ է չղջիկներին շքամուտքերից քշելը, տուրք տալով սնահավատություններին։ Նա ասել է նաեւ, որ չղջիկները գրանցված են Կարմիր գրքում եւ նրանց հանդեպ պետք է հոգածու վերաբերմունք ունենալ։