Որ դեպքում հայերը կվերադառնան ԼՂ՝ ըստ Բաբայանի

Որ դեպքում հայերը կվերադառնան ԼՂ՝ ըստ Բաբայանի

Առաջին հերթին մենք պետք է հասկանանք՝ Ադրբեջանն ինչի է պատրաստ, ի՞նչ բանակցությունների է պատրաստ: Այն փաթեթը, որը մենք ուղարկել ենք, եթե պատրաստ է, ապա կասենք դրա մասին, այդ լիազորությունները կստանանք, կհասկանանք՝ ո՞վ է բանակցելու: Հիմա փորձել արդեն քննարկել՝ ճիշտ չէ:

Այս մասին այսօր լրատվամիջոցների հետ զրույցում ասել է ԼՂ «Միասնական հայրենիք» կուսակցության առաջնորդ Սամվել Բաբայանը:

«Ամեն դեպքում՝ հատուկ ծրագրերի վարչության մասին, որ ես խոսում էի, այդ ծրագիրը պետք է իրականացնել՝ լինի դա վերադարձ Արցախ, թե վերաբնակեցում Հայաստանում:Եթե Արցախին հատուկ կարգավիճակ չտրվի՝ ինքնավար մարզի կարգավիճակ, արցախցիները հետ չեն գնա և չեն վերաբնակեցվի Արցախում»,- ասել է նա: