Էդ «անմեղ մարդուն» ինչու՞ եք դատում․․․

Էդ «անմեղ մարդուն» ինչու՞ եք դատում․․․

Էն որ Սերժ Սարգսյանին, Արմեն Չարչյանին կամ «Նիկոլի աչքի լույս» մեկին հարցաքննում են, ինչու՞ է ողջ Հայաստանն իմանում՝ տեղը, ժամը, դատավորի ով լինելը և այլ հանգամանքներ, իսկ երբ Նիկոլին են հարցաքննում՝ մենակ օդում կրակում են։

Հարցաքննվեց, բայց ո՞ր դատարանում, ո՞ր ժամի ո՞վ էր քննիչը։ Բա նորմալ գրեք, հայտնեք, գուցե մեկը կգտնվի՞, որ ի պաշտպանություն Նիկոլի չի ամաչի ու կգա կանգնի նրա կողքին։ Երկրորդ, Երրորդ նախագահների հարցաքննության ժամանակ մի ողջ բանակ էր՝ ի պաշտպանություն նրանց, գալիս ու դատարանի կամ քննչականի  շենքի առաջ ժամերով կանգնում, Նիկոլի վկայության, հարցաքննության օրն էլ հայտնեք, թող զոհված ազատամարտիկների ծնողները գան ու ասեն, որ էդ «անմեղ մարդուն» ինչու՞ եք դատում։

Այսօր մի տեղ աչքովս ընկավ որ Նիկոլ Փաշինյանին հարցաքննել է պետական դավաճանության գործով քննչական խմբի ղեկավարը, որը մի քանի ամիս առաջ պետական պարգեւ էր ստացել: Լավ, այդպես ու՞ր ենք գնում։ Մարդկանց կասկածը փարատելու համար, ինչպես մյուսների հարցաքննությունները, Նիկոլի հարցաքննությունն էլ ցուցադրեք։ Դժվա՞ր է, թե՞ պաշտոնական դիրքից ելնելով եք «սուրճի սեղանի շուրջ զրուցում»։ Նիկոլ Փաշինյանը վկայություն պիտի տա ոչ թե քննչականում, այլ վկայություն պիտի տա զոհվածների ծնողներին, հարազատներին։ Նրանց պիտի վկայություն տա, քանի որ քննչականն ու իշխանությունը նույնացել, մի մարմին են դարձել։ 

Նայեք նկարը՝ որևէ մեկդ վստահու՞մ է,  որ Նիկոլ Փաշինյանին  այս կամ մի այլ   չինովնիկ կարող է լրջով հարցաքննել։