Խնդրում ու պահանջում եմ հիմնովին քանդել այս անօրինականությունը

Խնդրում ու պահանջում եմ հիմնովին քանդել այս անօրինականությունը

Երևանի ավագանու անդամ Թեհմինա Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Անօրինականության անօրինականությունը էս կերպ ա լինում 

«Մի «հրաշք» պատմություն փոքրիկ կառուցապատողի մասին ով ունի մեծ ախորժակ ու «ճկուն» ուղեղ: 

Կա քաղաքում մի Հուսիկ անունով շինարար, ով, ըստ շրջանառվող լուրերի, տարբեր կետերում քաղաքապետարանից, բառիս բուն իմաստով, թույլտվություններ է պոկում՝ ներկայացնելով X նախագիծ, փոխարենը ինքնակամ կառուցում է  լրիվ այլ՝ Y նախագիծն ու մի քանի հարկ էլ ավել, ի վերջո տանում օրինականացնում է ու անցնում առաջ: Եթե բարեխիղճ շինարարի համար թույլտվություններ ստանալը ամիսների և երբեմն նույնիսկ տարիների հարց է, վերոհիշյալ մարդու համար «раз плюнуть»...

Կից ներկայացնում եմ լուսանկարներ, որտեղ ակնհայտորեն արտացոլված է ողջ իրականությունը վերջին կառուցված շենքի մասին: Գտե՛ք գեթ մեկ կետ, որն իրականացվել է ըստ քաղաքաշինության մասին օրենքի ու ըստ նախնական նախագծի:  

Հարգելի Երևանի քաղաքապետարան, խնդրում ու պահանջում եմ հիմնովին քանդել այս անօրինականությունը: Սա չպե՛տք է դառնա նախադեպ որևէ պարագայում: Առանց այն էլ անօրինականությունների մասով նախադեպերի կարիք, ցավոք, վստահեցնում եմ, չունենք»։