Ինչու բաժանվեցին 5165-ն ու «Ազատագրական շարժումը»

Ինչու բաժանվեցին 5165-ն ու «Ազատագրական շարժումը»

«Ազատագրական շարժման» հետ համատեղ մեր քայլերը պայմանավորված էին քաղաքական դաշտն ու հանրությանը համախմբելու հրամայականով։ Մի քանի օր տևած հանրահավաքների ժամանակ համոզվել ենք, որ համախմբումն այլընտրանք չունի՝ հայոց պետականության գահավիժումը թույլ չտալու համար։ Այս մասին քիչ առաջ 5165 շարժման հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ ասաց շարժման անդամ Մենուա Սողոմոնյանը։ Հիշեցնենք, որ 5165-ը դադարեցնում է համագործակցությունը «Ազատագրական շարժման» հետ։

«Բայցևայնպես, գործող իշխանություների հեռացմանը հասնելու համար անհրաժեշտ է ավելի ընդգրկուն համախմբում։ Վստահ ենք, որ վերկուսակցական այս գործընթացի հաջողությունը այս իրավիճակից դուրս գալու միակ ճանապարհն է։ Մենք գնում ենք  Հայաստանի քաղաքական դաշտի
բոլոր ուժերի հետ կոնսոլիդացիայի, հանդիպումների ճանապարհով»,- ասաց նա։

« «5165» շարժման և «Ազատագրական շարժման» նախաձեռնողների միջև պառակտում չկա, պարզապես «5165» շարժումը համախմբման վերը նշված տարբերակն է ընտրել, իսկ «Ազատագրական շարժումը» ցանկանում է պահպանել հրապարակում պայքարի ձևաչափը։
Մենք իրար հետ որևէ խնդիր չենք ունեցել այս ընթացքում, և ինձ շատ զարմացնում է հանրության և լրագրողական դաշտի մոտեցումը։ Թվում է, թե շատ են ուզում, որ մենք պառակտվենք։ Մենք չենք պառակտվել։ Եթե մենք գնում ենք բոլորի հետ համախմբման, ապա ինչպե՞ս կարող ենք պառակտվել մարդկանց հետ, որոնց հետ մեկ շաբաթ ճանապարհ ենք անցել, համագործակցել ենք»,- իր ելույթում ասաց Կարին Տոնոյանը։