Սա ցայտուն օրինակ է, թե ինչպես պետք է վարվել ահաբեկիչների հետ

Սա ցայտուն օրինակ է, թե ինչպես պետք է վարվել ահաբեկիչների հետ

Երեկ ԱՄՆ-ի Տեհաս նահանգում տեղի ունեցավ ահաբեկչական գրոհ՝ տեղի հրեաների սինագոգայի ուղղությամբ։ Ազգությամբ պակիստանցի  Մոհհամադ Սադիթին  պատանդ էր վերցրել այդ պահին սինագոգայում գտնվող հրեաներին և պահանջել էր ազատ արձակել ամերիկյան բանտում գտնվող իր ազգականին (Աֆֆիա Սադիկի), ում մեղադրում էին ամերիկյան ոստիկանների վրա հարձակում կատարելու մեջ։
Պարզ է, որ ԱՄՆ-ի ոստիկանները ոչնչացրեցին ահաբեկչին, սակայն սա շատ ցայտուն օրինակ է, թե ինչպես պետք է վարվել ահաբեկիչների հետ, որոնք սպառնում են խաղաղ բնակիչներին։
Առակս  ի՞նչ է ցուցանում՝ որքան հայկական կողմը խաղաղասիրական  զիլի-բիլի խաղա թուրք-ադրբեջանցիների հետ, այդքան  կվտանգվի հայերի կյանքը։
Կրկնում եմ անհասկացողների համար՝ ամեն առևանգված հայի դիմաց հայկական կողմը ունի բոլոր իրավունքները գերևարել կամ ոչնչացնել ադրբեջանցի ահաբեկչական բանակի զինյալներին, հատկապես, որ ադրբեջանցիները ապորինի և ՈՒԺԻ կիրառմամբ գտնվում են Հայաստանի և Արցախի ինքնիշխան տարածքներում։
...
Տեսանյութում պատկերված է, թե ինչպես են ամերիկացիները ոչնչացնում ահաբեկչին։

Արման Աբովյանի էջից