Մինչև հասկանալը՝ կա օժանդակություն նրանց արարքների մեջ, պետք է պատասխանենք մեկ հարցի

Մինչև հասկանալը՝ կա օժանդակություն նրանց արարքների մեջ, պետք է պատասխանենք մեկ հարցի

«Իմ պաշտպանյալի՝ «Սիներջի» ընկերության աշխատակից Լիլի Մկրյանի նկատմամբ կալանք կիրառվեց՝ 1 ամիս ժամկետով։ Նա ունի 2 տարեկան մանկահասակ երեխա, որը մինչ օրս օգտվում է մայրական կաթից։ Երեխու լավագույն շահի ապահովումը եւս հանրային շահ է, որը դատարանը պիտի ապահովեր։ Այս պայմաններում դատարանն ուներ լիարժեք հնարավորություն մեղմ խափանման միջոց ընտրել, օրինակ՝ տնային կալանք, ինչը չի արել»։ Այս մասին քիչ առաջ «Հրապարակի» հետ զրույցում հակակոռուպցիոն դատարանի բակում ասաց փաստաբան Էրիկ Ալեքսանյանը։ Նշենք, որ այս պահին հակակոռուպցիոն դատարանը քննում է մի խումբ պաշտոնյաների կալանքի հարցը։

«Այս մեղադրանքը իրավաչափ չէ այնքանով, որքանով տնօրենին ու նշված աշխատակցին մեղադրանք է առաջադրված պաշտոնատար անձանց լիազորությունների անցմանն ու չարաշահմանը նպաստելու մեջ։ Մինչև հարցին պատասխանելը, թե արդյոք կա օժանդակություն նրանց արարքների մեջ, պետք է պատասխանենք այն հարցին, թե արդյոք պաշտոնատար անձանց գործողություններում կա լիազորություններ անցման,չարաշահման հանցավոր արարքի հատկանիշները։  Ըստ պաշտպանության կողմի՝ դա չկա»։

ՀԳ․ Հակակոռուպցիոն դատարանն ավարտել է Ալեն Սիմոնյանի եղբոր կնոջը՝ Անի Գևորգյանին կալանավորելու միջնորդության քննարկումը։ Որոշումը կհրապարակվի օրվա վերջում։

Մանրամասն՝ տեսանյութում