Ադրբեջանական զինուժն էլ իր հերթին է Սյունիքում հայտնվել շրջափակման մեջ

Ադրբեջանական զինուժն էլ իր հերթին է Սյունիքում հայտնվել շրջափակման մեջ

Մեր տեղեկություններով, Սյունիքի միջպետական ճանապարհը փակած ադրբեջանական զինուժը՝ մոտ 75 անձից կազմված, հայտնվել է ռուսական սահմանապահ զորքերի կողմից շրջափակման մեջ՝ կտրված Ադրբեջանից։ Ռուս սահմանապահները վրդովված են ադրբեջանցիների լկտիությունից, որոնք իմանալով, որ այս հատվածում սահմանն ու ճանապարհը գտնվում են ռուսական զինուժի հսկողության տակ, համարձակվել են ճանապարհը փակել եւ հայկական գյուղերը բլոկադայի ենթարկել։ 

Այս պահին բանակցություններ են ընթանում ռուսական սահմանապահների եւ ադրբեջանական զինծառայողների միջեւ, որպեսզի վերջիններս դուրս բերվեն շրջափակումից եւ հեռանան ելման դիրքեր։ Սյունիքում է գտնվում նաեւ ՀՀ պաշտպանության նախարարը։ Մի կողմից նրանք փակել են մեր միջպետական ճանապարհը, բայց մյուս կողմից իրենք էլ են հայտնվել ծուղակում։ Բանակցությունների արդյունքում պետք է երկուստեք լուծում լինի՝ բացվի ճանապարհը եւ ադրբեջանցիները հեռանան իրենց տարածք։