Ավետիք Չալաբյանը 1 մլն դրամ է փոխանցել Սամվել Վարդանյանի գրավի համար

Ավետիք Չալաբյանը 1 մլն դրամ է փոխանցել Սամվել Վարդանյանի գրավի համար

Լիկա Թումանյանը հայտնում է.

«Ընթացիկ հաշվետվության թարմացում

- մեկնարկից մեկ ժամ անց հանրության աջակցությամբ գումարն ավելացավ՝ դառնալով 4 մլն դրամ 

- 5 րոպե առաջ 1 մլն դրամի փոխանցում կատարեց նաև Avetik Chalabyanը ու այս պահին արդեն հավաքված գումարը կազմում է արդեն 5 մլն։

Մարդիկ, դուք հզոր եք»։

Հիշեցնենք, որ դատարանը Սամվել Վարդանյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրել է տնային կալանքն ու 7 մլն դրամ գրավը։ Գրավի գումարը պետք է վճարվի երեք օրվա ընթացքում։