Իրանի դեմ սանկցիաները դեռեւս չեն թեթեւացվի
Միացյալ Նահանգները չի կարող ընդունել հակաիրանական սանկցիաների թեթեւացման մասին միակողմանի որոշում՝ հանուն այն բանի, որ Իրանը վերադառնա միջուկային գործարքի բանակցություններին։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ Պետդեպի խոսնակ Նեդ Պրայսը՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ։
«Մենք շատ հստակ հասկացրել ենք՝ որ կողմից էլ նայենք, մենք պատրաստ չենք եւ չենք ձեռնարկելու միակողմանի քայլեր, որոնք կարող են դիտարկվել որպես խայծ այն բանի համար, որ բանակցություններն առաջ ընթանան»,- ասել է Պրայսն, ի պատասխան այն հարցի, թե արդյոք ամերիկյան կողմը կարող է թեթեւացնել սանկցիաները, որոնք սահմանված են Իրանի դեմ։
«Փոխադարձ վերադարձը ձեռք բերված պայմանավորվածությունների կատարմանը, ինչպես Միացյալ Նահանգների շահերից է բխում, այնպես էլ «հինգ+մեկ» խմբի մյուս մասնակիցների, եւ դա, ինչպես Թեհրանում նախորդ կառավարություններն էին եզրահանգել, նաեւ համապատասխանում է Իրանի շահերին, եթե կարողանանք դրան հասնել»,- ամփոփել է Պրայսը։
Կարծիքներ