Էս տարիքում, իմ անցած ճանապարհով ինձ կարելի՞ է նման բան ասել, թե արի՝ ցուցմունք տուր. Սարգսյան | «Հրապարակի էջերում» 28.11.2019

Նախկին ոստիկանապետ, Մարտի 1-ի գործով մեղադրյալ Ալիկ Սարգսյանին հարցրինք՝ իրավապահները Ձեզ առաջարկե՞լ են ցուցմունք տալ Քոչարյանի կամ որեւէ այլ անձի դեմ՝ դրա դիմաց խոստանալով չհետապնդել։ «Չէ, նման բան չի եղել, դա իմ համար էլ վիրավորական կլիներ․ էս տարիքում, իմ անցած ճանապարհով ինձ կարելի՞ է նման բան ասել, թե արի՝ ցուցմունք տուր։ Դա ճիշտ չի լինի, որ ինձ նման բան առաջարկեն, ես շատ բացասական կվերաբերվեմ, շա՜տ»,- ասաց նա։

 Օրվա գլխավոր հրապարակումները՝ «Հրապարակի էջերում»