Հայաստանի օդային տարածքը նա այլևս բացել է Նախիջևանից թռնող օդանավերի համար. Էդգար Ղազարյան

Հայաստանի օդային տարածքը նա այլևս բացել է Նախիջևանից թռնող օդանավերի համար. Էդգար Ղազարյան

ՍԴ աշխաակազմի նախկին ղեկավար էդգար Ղազարյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.

«Հայ ժողովրդի ամենամեծ թշնամի եւ ամենամեծ դավաճան Նիկոլ Փաշինյանը նենգաբար կատարում է ադրբեջանա-թուրքական բոլոր ծրագրերը։ Հայաստանի օդային տարածքը նա այլևս բացել է Նախիջևանից թռնող օդանավերի համար: Վայոց ձորի երկնքում Նախիջևանն աշխարհի հետ կապող օդանավերը թռնում են անարգել: Հաջորդ քայլում, հավանաբար, Վայոց ձորի տարածքով Ադրբեջանի արեւմտյան շրջանները Նախիջևանի հետ կապող անվտանգ եւ հուսալի ցամաքային հաղորդակցության հնարավորությունները կլինեն: Ապագա կա, սիրելի հայրենակիցներ: Սա է ձեր համար կեղծված ընտրությունների ապագան:

Դավաճանը պետք է վռնդվի, դավաճանը պետք է պատժվի»: