Դավիթ Իշխանյանը պարզաբանեց՝ ինչպես է ընտրվել ԱՀ ԱԺ նախագահ

Դավիթ Իշխանյանը պարզաբանեց՝ ինչպես է ընտրվել ԱՀ ԱԺ նախագահ

«Մենք դասական իրավիճակում չենք։ Եթե մենք մի իրավիճակում գտնվեինք, որտեղ դասական քաղաքական գործընթացներ տեղի ունենային, այդ պարագայում տրամաբանական կլիներ, որ քաղաքական մեծամասնությունն ինքն ունենար խորհրդարանի ղեկավար: Երբ նախագահը ինձ հրավիրեց և առաջարկեց ԱԺ նախագահի պաշտոնը ստանձնել, բնականաբար, քննարկվեց հարցը այլ ուղղությամբ: Քննարկվեց, որ քաղաքական մեծամասնությունը պետք է ունենա թեկնածու, սակայն ինձ ընտրի նախագահի պաշտոնում, որպեսզի խոսակցությունների տեղիք չտա»: Այս մասին քիչ առաջ հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց Արցախի ԱԺ նախագահ Դավիթ Իշխանյանը՝ անդրադառնալով դիտարկումներին, թե ինչպես է պատահում, որ երեք հոգանոց խմբակցության ներկայացուցիչը ԱԺ նախագահ է ընտրվում։

«Իրականում հարցը միանգամից  ընդունելի չի եղել։Բարդ գործընթաց է եղել, նախ մեր ներկուսակցական քննարկման թեմա է դարձել: Այդ ընթացակարգն անցնելուց հետո է նոր վերջնական համաձայնություն տրվել՝ հաշվի առնելով այսօր մեր առջև ծառացած մարտահրավերները»,- հավելեց նա։