Գերմանիայում լիկվիդացվել է աշխարհի խոշորագույն հանցավոր առեւտրային հարթակը

Գերմանիայում լիկվիդացվել է աշխարհի խոշորագույն հանցավոր առեւտրային հարթակը

Գերմանիայի իրավապահները հայտնաբերել են եւ լիկվիդացրել աշխարհի խոշորագույն անօրինական առեւտրային հանցավոր օնլայն հարթակը։ Այս մասին հայտնում է DW-ն։ Խոսքը DarkMarket-ի մասին է։ Կա նաեւ մեկ ձերբակալված։ Վերջինս 34 տարեկան է, ավստրալացի։ Նա է, ամենայն հավանականությամբ, ղեկավարել հարթակը։ Հարթակն ունի մոտ 500 հազար օգտատեր եւ 2400 վաճառող։ Գերմանացի իրավապահներին օգնել են այս հարթակի հայտնաբերման եւ լիկվիդացման հատուկ գործողության ընթացքում նաեւ այլ երկրների իրավապահներ։