Հասարակություն

Քահանային կարգալույծ են անում «քաղաքական» հայտարարությունների համար

Քահանային կարգալույծ են անում «քաղաքական» հայտարարությունների համար

Գորիսի տարածաշրջանի հոգևոր հովիվ տեր Ահարոն քահանա Մելքումյանին  օրերս փիլոնազրկել են, իսկ այսօր  կանչել Մայր Աթոռ՝ կարգալույծ անելու: Պատճառը եկեղեցու սպասավորի հաճախ հնչեցրած հրապարակային  տեսակետներն են՝  իշխանություններին ուղղված քննադատությունները:
 Օրինակ  մի քանի ամիս առաջ այս սպասավորը պատասխանելով հոգեւորականներին ուղղված վարչապետի քննադատություններին ասել է.«Ես իրենց գալուց մեկ տարի առաջ եմ ասել իմ համայնքին, որ մեծ դավադրություն է կազմակերպված հայ տեսակի  հանդեպ, և այսօրվա հակաքրիստոսի խամաճիկը պիտի լինի ղեկավար, անունն էլ եմ ասել»:

Եկեղեցու սպասավորին կարգալույծ անելու որոշումը կայացվել է օրերս, երբ նա կրկին Ահարոն քահանան  այս անգամ էլ չլռեց  Լանզարոտեի կոնվենցիայի վերաբերյալ:  Նա  ասել է, որ  այդ կոնվենցիայի վավերացումը «ներանձնական շահից դրդված քաղաքական առևտուր է Եվրոպայի, ես կասեի` Գեյրոպայի հետ»,  «Նորմալ, բարոյական նկարագիր ունեցող մարդիկ լավ հասկանում են, թե ինչ դավադրություն է իրականացվում հայ տեսակի դեմ: Երկար չի՛ տևի, վստահեցնում եմ Ձեզ: Օրենքներ ընդունողներն իրենց ընտանիքի բարոյական սկզբունքների ու նկարագրի սահմաններում են դիտարկում և ընդունում»։ Մեզ չհաջողվեց լսել Մայր Աթոռի պարզաբանումները եւ կհրապարակենք այն ստանալուն պես:

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image