ԶՈՒ Գլխավոր շտաբի պետի տեղակալ Տիրան Խաչատրյանը դիմել է դատարան
Տիրան Խաչատրյանը հայցով դիմել է դատարան՝ ընդդեմ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի, պահանջելով անվավեր ճանաչել ՀՀ նախագահի 24.02.2021թ թիվ ՆՀ 25-Ա հրամանագիրը ՝ Տիրան Խաչատրյանին ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալի պաշտոնից ազատելու մասին։ Հայցը մուտքագրվել է դատարան՝ երեկ, մարտի 3-ին։
Հայցն արդեն մուտք է եղել ՀՀ վարչական դատարան՝ դատավոր Մերի Համբարձումյանի վարույթում է։
Կարծիքներ