Հունիսի 28-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։ Նախնական տեղեկությունների համաձայն՝ Երևան–Երասխ ավտոճանապարհի 45-րդ կմ հատվածում, Վեդիի վարչական տարածքում, ավտոմեքենայի ղեկին հանկարծամահ է եղել առողջապահության նախկին նախարար, Ազգային ժողովի նախկին պատգամավոր, «Ավանգարդ» բժշկական կենտրոնի հիմնադիր Գագիկ Ստամբուլցյանը։ Ժամը 14:15-ի սահմաններում ոստիկանությունը տեղեկություն է ստացել, որ «Changan» մակնիշի ավտոմեքենայում դի կա։ Դեպքի վայր են մեկնել իրավապահներն ու քննչական խմբերը։ Դեպքի առթիվ Վեդու քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։ Ավտոմեքենան, քննչականի հանձնարարությամբ, տեղափոխվել է ոստիկանության Վեդու բաժնի պահպանվող հատուկ տարածք։ Նախնական տվյալներով՝ Գագիկ Ստամբուլցյանը մեքենան վարելու ընթացքում հանկարծամահ է եղել, ինչի հետևանքով էլ տեղի է ունեցել վթարը։ Հանգամանքները պարզվում են։
Հասարակություն
Ամենաընթերցված
Պուտինը ստորագրել է միգրանտների և նրանց ընտանիքներ...
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրել է օրենք, համաձայն որի՝ աշխատանքային միգրանտների երեխան...
Էկոնոմիկայի նախարար ունենք, աշխարհը չունի
Իր անմիջական պարտականություններով զբաղվելու փոխարեն էկոնոմիկայի նախարար Պապոյանը կրկին նվիրվել է իրե...
Դաժան ծեծի է ենթարկվել Հայկ Կոնջորյանի եղբայրը
Հուլիսի 24-ին ժամը 00:05-ի սահմաններում իր շքամուտքի առաջ դաժանաբար ծեծի է ենթարկվել ՔՊ-ական պատգամա...
Զելենսկին վերածվել է բռնապետի
2022 թվականից հետո Ուկրաինայում ռազմական դրության պայմաններում տեղի «լիբերալ» ու «ժողովրդավար» իշխան...
×
❮
❯