Յանդեքս իթից օգտվելը պատուհաս է

Յանդեքս իթից օգտվելը պատուհաս է

Զառա Մարգարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Յանդեքս իթից օգտվելը պատուհաս է

Թվում է, թե 21-րդ դարում ցանկացած գործարար և կազմակերպություն պետք է դողա իր հեղինակության և համբավի վրա, ամեն ինչ անի, որ հաճախորդը գոհ ու ուրախ լինի, բայց պարզվում է՝ այս պարզ ճշմարտությունը ռուսական Յանդեքս իթ կազմակերպության համար չէ:

Ուրեմն աղջիկս տանը սոված էր, ես էլ խիստ ծանրաբեռնված՝ աշխատանքի վայրում, մտածեցի ապուր ու աղցան պատվիրեմ «Ջազվեից», Եվան սիրում է այդ ապուրները և քիչ թե շատ տան պատրաստածի նման է: Պատվերը բերել է օտարազգի մի տղա, ով ոչ մի լեզվով չի խոսում, անգամ անգլերեն, բայց ոչ միայն չի խոսում հայերեն, ռուսերեն, անգլերեն, այլև չի գտնում տարրական հասցեն, ստիպված երեխան իջնում դիմավորում է, բայց սրանով էլ չեն ավարտվում արկածները, այս երիտասարդը ուրիշի ուտելիք է տալիս երեխային, հապճեպ հեռանում և փակում պատվերը:

Ռեստորանից ուտելիքի փոխարեն ինչ-որ էժանագին բիզնես լանչ։ Յանդեքսի պատասխանատուն ասում է՝ էլ հետ չենք կարող ուղարկել այսքան պահանջված երիտասարդին, որ շատ չտանջվեք, փողը հետ կտանք մի պուճուր էլ զեղչի կուպոն, որ հաջորդ անգամ էլի հիմար լինեք, մեզ մոտից պատվիրեք։

Հիմա արդյունքում առկա է սոված երեխա տանը, ես՝ մի ժամ Յանդեքսի հետ բանակցություններ վարելով աշխատավայրում, ու բոլորը դժգոհ են։
Այսկերպ աշխատելը անթույլատրելի է»։