Միջուկային զենքի մրցավազքը շարունակվում է․ SIPRI

Միջուկային զենքի մրցավազքը շարունակվում է․ SIPRI

Միջուկային տերությունները ընդլայնում են իրենց զինանոցները աշխարհաքաղաքական լարվածության ֆոնին։
Նման գնահատական է տվել Ստոկհոլմի խաղաղության միջազգային հետազոտությունների ինստիտուտը (SIPRI):
SIPRI-ի տվյալներով՝ ոչ պաշտոնական «միջուկային ակումբի» անդամները (Ռուսաստան, ԱՄՆ, Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա, Չինաստան, Հնդկաստան, Պակիստան, Հյուսիսային Կորեա և Իսրայել) ընդհանուր առմամբ ունեին միջուկային զենքի 12512 միավոր։

Այս թվից շուրջ երկու հազար միավոր (հիմնականում ռուսական և ամերիկյան) գտնվում է մշտական ​​մարտական ​​պատրաստության մեջ։

Միացյալ Նահանգները, 1770 մարտագլխիկներով, շարունակում է մնալ առաջատարը տեղակայված միջուկային զենք ունեցող երկրների շարքում։ 

Երկրորդ տեղում Ռուսաստանն է՝ 1674 մարտագլխիկով, երրորդ և չորրորդում՝ համապատասխանաբար՝ Ֆրանսիան (280 մարտագլխիկ) և Մեծ Բրիտանիան (120 մարտագլխիկ)։

Չինաստանը ցույց է տալիս ծավալների զգալի աճ՝ 2022 թվականին զինանոցը 350-ից հասել է 410 մարտագլխիկի, կանխատեսվում է, որ ընդլայնումը կշարունակվի։ 

Նմանատիպ ծրագրեր են հայտարարվել նաև Բրիտանիայում, Պակիստանում և Հնդկաստանում։