Նյու Ջերսի նահանգը ճանաչել է Արցախի անկախությունը

Նյու Ջերսի նահանգը ճանաչել է Արցախի անկախությունը

Միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել․

«Րոպեներ առաջ Նյու Ջերսին դարձավ 10-րդ ԱՄՆ նահանգը, որ ճանաչեց Արցախի անկախությունը»:

Այս մասին իր ֆեյսբուքյան էջում հայտարարություն է տարածել Հայ դատի կենտրոնական խորհուրդը։ «Նյու Ջերսիի Հայ դատի հանձնախմբի համառության և քրտնաջան աշխատանքի շնորհիվ Նյու Ջերսին պաշտոնապես դարձավ ԱՄՆ 10-րդ նահանգը, որ ճանաչեց Արցախը: Հատուկ շնորհակալություն ՆՋ նահանգի սենատորներ Լագանային, Գոպալին, Շեպիսիին և Սկուտարիին», - գրել է ՀԴ կենտրոնական խորհուրդը։

Նյու Ջերսիի նահագային սենատն Արցախը ճանաչելու օրինագիծը ներկայացրել էր անցյալ տարվա հոկտեմբերի 31-ին։ Օրինագիծն առաջնորդել էր սենատոր Ջոզեֆ Լագանան։