Մարկ Ցուկերբերգը մի քանի ամսում ռեկորդային կերպով հարստացել է․ Bloomberg

Մարկ Ցուկերբերգը մի քանի ամսում ռեկորդային կերպով հարստացել է․ Bloomberg

Ամերիկյան «Meta Platforms» ընկերության ղեկավար Մարկ Ցուկերբերգը մի քանի ամսում ռեկորդային 44,3 միլիարդ դոլարով ավելացրել է իր կարողությունը, հաղորդում է Bloomberg-ը։ Bloomberg Billionaires Index-ի համաձայն՝ ձեռնարկատիրոջ ակտիվների արժեքը գնահատվում է 89,9 միլիարդ դոլար (12-րդ): Միևնույն ժամանակ, Ցուկերբերգը 2023 թվականի սկզբից ի վեր հարստության աճի ցուցանիշով զբաղեցնում է առաջին տեղը մոլորակի ամենահարուստ մարդկանց շարքում։ Գործակալության տվյալներով՝ մեդիամագնատը խաղադրույք է կատարել մետավերսի վրա՝ վիրտուալ տարածություն, որտեղ օգտատերերը կարող են փոխազդել թվային օբյեկտների և միմյանց հետ հավելյալ իրականության տեխնոլոգիայի շնորհիվ։ Ցուկերբերգը մեծ գումարներ է ծախսել այս հատվածում գերիշխելու համար։ Ինչ-որ պահի նա նույնիսկ «աղքատացավ» ավելի քան 100 միլիարդ դոլարով, չնայած ընդամենը մի քանի տարի առաջ նա մոլորակի երրորդ ամենահարուստ մարդն էր: