Վրաստանից ՌԴ մեքենաների վերաարտահանումը ռեկորդային ցուցանիշ է գրանցել

Վրաստանից ՌԴ մեքենաների վերաարտահանումը ռեկորդային ցուցանիշ է գրանցել

Վրաստանից Ռուսաստան ավտոմեքենաների վերաարտահանման ծավալներն աճել են՝ հասնելով 2023 թվականին ռեկորդային 13,3 մլն դոլարի։ Այս մասին հայտնում է «Կոմերսանտը»՝ հղում անելով երկրի ֆինանսների նախարարությանը։

Ընդհանուր առմամբ՝ հունվար-հուլիս ամիսներին Ռուսաստան է վերաարտահանվել 65,8 մլն դոլարի 4840 ավտոմեքենա: Գերատեսչության տվյալներով՝ մեկ ավտոմեքենայի միջին գինը կազմել է 13,5 հազար դոլար: Անցած տարվա յոթ ամիսների ընթացքում Վրաստանից ՌԴ է արտահանվել ընդամենը 1834 ավտոմեքենա՝ 22,29 մլն դոլար արժողությամբ:

Աճը գրանցվել է երկրի կողմից ԱՄՆ-ի (ուժի մեջ է օգոստոսի 1-ից) ու Եվրոպայի երկրների (ուժի մեջ կմտնի սեպտեմբերի 26-ին) արտադրության ավտոմեքենաների մատակարարման արգելքի սահմանման նախաշեմին: Սահմանափակումները կվերաբերեն 1,9 լիտրից ավելի շարժիչի ծավալ ունեցող մեքենաներին, ինչպես նաև հիբրիդային մեքենաներին ու էլեկտրամոբիլներին:

Ավտոմեքենաների վերաարտահանումը 2023 թվականին կազմում է Վրաստանի ամբողջ արտահանման 32,9%-ը։