Սիրիայում խոլերայի բռնկում կա

Սիրիայում խոլերայի բռնկում կա

Խոլերային վիբրինոմով հարուցված աղիքային սուր ինֆեկցիայի դեպքերը Սիրիայում այս տարվա նոյեմբերին աճել են 908-ից մինչեւ 1398 դեպքի, ինչը թույլ է տալիս ասելու, որ Սիրիայում առկա է խոլերայի բռնկում։ Այս մասին հայտնում է Al-Watan պարբերականը, վկայակոչելով Սիրիայի Արաբական Հանրապետության Առողջապահության նախարարության փոխանցած տեղեկությունները։ Մահվան դեպքերը 44-ից դարձել են 49։ Առավել շատ վարակման դեպքեր արձանագրվել են Հալեպում՝ 843 դեպք։ Այստեղ մահացությունը կազմել է 40 մարդ։

Այնուհետեւ Դեյր-էս-Զորն է, որն կա 220 վարակակիր, Խասեկեն՝ 86 վարակակիր, Լաթաքիան՝ 73 վարակակիր, Ռաքքան՝ 53 վարակակիր, Քաման՝ 29 վարակակիր, Դամասկոսն իր շրջակայքով՝ 27 վարակակիր, Էս-Սուվեյդան՝ 26 վարակակիր, Խոմսը՝ 24 վարակակիր, Տարտյուսը՝ 9 վարակակիր Դերաան՝ 5 վարակակիր եւ Էլ-Կունեյթրան՝ 3 վարակակիր։ Սիրիական առողջապահական գերատեսչությունը հորդորում է քաղաքացիներին ջրի փոխադրման եւ պահման համար օգտագործել մաքուր եւ փակ տարաներ, խստորեն պահպանել սանիտարա-հիգիենիկ նորմերը, ձեռքերը լվանալ օճառով ոչ պակաս, քան յուրաքանչյուր անգամ 30 վայրկյան տեւողությամբ, ջուրը եռացնել ոչ պակաս, քան երկու րոպե տեւողությամբ, ապա պահել փակ տարաներում։

Նաեւ խորհուրդ է տրվում մանրակրկիտորեն լվանալ մրգերն ու բանջարեղենը, սնունդը պատրաստել ու պահել ըստ ցուցված ջերմային միջավայրի, իսկ ախտանշանների դեպքում անհապաղ դիմել բժշկի։