Նիկոլը բացեց Պանդորայի արկղը․ այս ամենը շատ վատ ավարտ է ունենալու

Նիկոլը բացեց Պանդորայի արկղը․ այս ամենը շատ վատ ավարտ է ունենալու

Նախկին շփման գիծը թողնելով թշնամուն, հողեր հանձնելով, զորքը ետ քաշելով ու այդ սյունը տեղադրելով որպես սահմանաբաժան՝ Նիկոլը բացեց Պանդորայի արկղը: Առաջիկա օրերին միակողմանիորեն սկսելու են հանձնել նորանոր հողեր, ճանապարհներ, կամուրջներ ու անունը դնելու են սահմանի հաստատում: Հայ ժողովրդի ընդվզման պատճառով այս ամենը շատ վատ ավարտ է ունենալու, որը չեն պատկերացնում Նիկոլի այդ քայլերը ողջունողները: Եթե այդ մարդկանց թվում է, որ մարսելով 44-օրյա պատերազմը, Արցախի հանձնումը, ՀՀ ղեկավարության անգործության հետեւանքով տեղի ունեցած էթնիկ զտումները, նիկոլն ու նրա թիմը սա եւս կմարսեն, ապա անձամբ իրենք ոչ միայն չարաչար սխալվում են, այլ ավելին՝ անձամբ լացելու են, թե ինչ քաոսի ենթարկեցին Հայաստանը, ողջունելով կեղծ սահմանազատումը ու բացելով Պանդորայի արկղը:

Վերլուծաբան, քաղաքագետ  Սարո Սարոյանի ֆեյսբուքյան էջից