Ուկրաինայի նախագահի կինը ապաքինվել է կորոնավիրուսից

Ուկրաինայի նախագահի կինը ապաքինվել է կորոնավիրուսից

Ուկրաինայի նախագահի կինը՝ Ելենա Զելենսկայան ապաքինվել է կորոնավիրուսից։ Այս մասին հայտնում է Lenta.ru-ն։ Զելենսկայան արդեն դուրս է գրվել հիվանդանոցից։ Նա իրեն լավ է զգում, եւ շարունակում է երկկողմանի թոքաբորբից բուժման կուրսը տնային պայմաններում։ Հիշեցնենք, որ Ելենա Զելենսկայային հոսպիտալացրել էին հունիսի սկզբին՝ կորոնավիրուս ախտորոշմամբ։ Զելենսկու եւ երեխաների մոտ կորոնավիրուս չէր հայտնաբերվել։