«Հրապարակ». Իգիթյանի հեռացման հարցը՝ օդում կախված

«Հրապարակ». Իգիթյանի հեռացման հարցը՝ օդում կախված

Սեպտեմբերի 30-ին կմեկնարկի ԵԽԽՎ աշնանային նստաշրջանը, կիրակի մեր պատվիրակությունը կմեկնի Ստրասբուրգ։ Չնայած խոսակցություններին, որ «Իմ քայլից» Հովհաննես Իգիթյանը չի մեկնի Ստրասբուրգ, քանի որ նրան փոխարինելու հարց է դրված, այդուհանդերձ պարզեցինք, որ հայկական պատվիրակությունը ողջ կազմով է մեկնում ՝ ներառյալ Իգիթյանը։

Հիշեցնենք․ Իգիթյանին փոխարինելու միտքն առաջացավ Ռուսաստանին ԵԽԽՎ կազմ վերադարձնելու հարցի վերաբերյալ հայտնի քվեարկությունից հետո, երբ Ռուբեն Ռուբինյանը հայտարարեց, թե սխալմամբ է դեմ քվեարկել, իսկ Իգիթյանն ուկրաինացի գործընկերների խնդրանքով ընդհանրապես չէր մասնակցել քվեարկությանը։ Օրերս նրանից հետաքրքրվեցինք իր հնարավոր փոփոխության մասին, սակայն նա չցանկացավ այդ մասին խոսել։ Ասում են՝ Իգիթյանին կփոխարինեն այս նստաշրջանին մասնակցելուց հետո