Եվրասիական տնտեսական հանձնաժողովում նոր նախարար են նշանակել 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովում նոր նախարար են նշանակել 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովում նշանակվել է ներքին շուկաների, ինֆորմատիզացիայի եւ ինֆորմացիոն-հաղորդակցության տեխնոլոգիաների նոր նախարար։ Ըստ պաշտոնական հաղորդագրության, Եվրասիական Տնտեսական բարձրագույն խորհրդի որոշմամբ, այդ պաշտոնին նշանակվել է Վարոս Հարությունի Սիմոնյանը։ Որոշումն ընդունվել է Հայաստանի առաջարկի հիման վրա։

Վարոս Հարությունյանն ավարտել է Հայաստանի ճարտարագիտական համալսարանը։ Ուսումնառությունը շարունակել է նաեւ Մեծ Բրիտանիայի Բրեդֆորդի համալսարանում։ Երկար տարիներ դասախոսական եւ գիտական գործունեություն է ծավալել Հայաստանի ճարտարագիտական համալսարանում։  2019 թվականից հանդիսացել է Հայաստանի Էկոնոմիկայի նախարարի տեղակալը, մինչ այդ, հանդիսացել է ԵՄ-ում Հայաստանի առեւտրային կցորդը։