Մոսկվայում ծեծի են ենթարկել հայտնի լրագրողին (լուսանկարներ)

Մոսկվայում ծեծի են ենթարկել հայտնի լրագրողին (լուսանկարներ)

Ռուսաստանցի հայտնի լրագրող Պավել Լոբկովը հայտնել է, որ իրեն ծեծի են ենթարկել Մոսկվայի կենտրոնում։

Լոբկովը հրապարակել է նաև իր արյունոտ դեմքի լուսանկարները։ 

Գրառումը հրապարակվել է դեկտեմբերի 30-ի վաղ առավոտյան։

«Ամանորի համար այլ նվեր չունեմ ձեզ համար»,- հեգնանքով հավելել է նա։

56-ամյա Պավել Լոբկովը հայտնի է НТВ հեռուստաալիքում, ինչպես նաև ռուսական մի քանի այլ լրատվամիջոցներում իր երկարամյա աշխատանքով։

Թե ինչ դրդապատճառներով են ծեծի ենթարկել լրագրողին, չի մանրամասնվում, սակայն հայտնի է, որ Լոբկովն ընդդիմադիր հայացքներ ունի։