Ժողովուրդն է որոշելու՝ նոր սահմանադրություն լինի, թե ոչ

Ժողովուրդն է որոշելու՝ նոր սահմանադրություն լինի, թե ոչ

Հայաստանը ոչ առաջինն է, ոչ էլ վերջինը, որ անկախությունից հետո քննարկում է իրականացնում ոչ միայն սահմանադրական բարեփոխումների, այլ նոր Սահմանադրության տեքստի հետ կապված: Այս մասին այսօր՝ փետրվարի 1-ին, ԱԺ պետական-իրավական հանձնաժողովի նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասել է  հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը։

«Նոր Սահմանադրություն կլինի, թե ոչ, այդ նոր Սահմանադրության տեքստն ինչպիսին կլինի, արդյոք այնտեղ կլինի Անկախության հռչակագրի դրույթներին հղում, թե ոչ՝ որոշելու է ժողովուրդը՝ սահմանադիրը։ Գործող Սահմանադրության մեջ կա հղում ոչ թե Անկախության ամբողջ հռչակագրին, այլ առանձին դրույթներին, և դա արվում է ոչ թե հիմնական տեքստում, այլ՝ նախաբանում։ Այն, թե նոր Սահմանադրության մեջ հղումը կլինի, թե ոչ, կամ կլինի ավելի մեծ կամ փոքր ծավալով, որոշելու է ժողովուրդը։ Միշտ դեմ եմ եղել Սահմանադրությունը շաբաթը մեկ փոխելու փորձերին, դեմ եմ նաև Սահմանադրությունը որպես «սրբազան կով» դիտարկելուն»,- ասել է նա: