Ո՞ր դեպքում կչեղարկվի օտարերկրյա գործակալների մասին օրենքը․ Ղարիբաշվիլի արձագանքը

Ո՞ր դեպքում կչեղարկվի օտարերկրյա գործակալների մասին օրենքը․ Ղարիբաշվիլի արձագանքը

Վրաստանի իշխանությունները «օտարերկրյա գործակալների» մասին օրենքը կարող են չեղարկել կամ վերանայել, եթե Վրաստանը Եվրամիության անդամ դառնա։ Այս հայտարարությունն արել է «Վրացական երազանք» կուսակցության առաջնորդ, երկրի նախկին վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին։

«Եթե մեզ ասեն, որ վաղը մենք դառնում ենք Եվրամիության անդամ, ապա օրենքը կարելի է շատ հեշտությամբ չեղարկել, վերանայել, վերափոխել կամ ընդունել նորը»,- ասել է նա:

Ավելի վաղ Վրաստանի խորհրդարանն առաջին ընթերցմամբ հավանություն էր տվել օտարերկրյա գործակալների մասին օրինագծին, որին դեմ են արտահայտվել Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին, ընդդիմությունը և արևմտյան դիվանագետները. նրանք համարում են, որ այդ օրենքը կխանգարի Եվրամիությանն ինտեգրվելու հարցում։