Ժամեր անց Չալաբյանը ազատ է արձակվելու

Ժամեր անց Չալաբյանը ազատ է արձակվելու

Ավետիք Չալաբյանի կալանքի ժամկետը ավարտվում է այսօր 21։00-ին։ Նոր կալանքի ժամկետ երկարացնելու պրոցես չկա ու չէր կարող լինել, որովհետև մի քանի րոպե առաջ բոլորիդ աչքի առաջ հետաձգվեց հերթական դատական նիստը։ Այս մասին քիչ առաջ դատարանում լրագրողների հետ զրույցում ասացին Ավետիք Չալաբյանի պաշտպանները։

Հիշեցնենք, որ Չալաբյանը չի ներկայացել դատարան՝ զարկերակային ճնշում ու ջերմություն ունենալու պատճառով, նիստը հերթական անգամ հետաձգվեց։

«Հարգելի լրագրողներ, սա նշանակում է, որ Ավետիք Չալաբյանը այսօր երեկոյան ժամը 21։00-ին պիտի ազատ արձակվի քրեակատարողական հիմնարկից»,- ասացին նրանք։