Վրաստանում մեկ օրում հայտնաբերվել է COVID-19-ի 3 նոր դեպք

Վրաստանում մեկ օրում հայտնաբերվել է COVID-19-ի 3 նոր դեպք

Հունիսի 28-ի դրությամբ Վրաստանում վարակվծների ընդհանուր թիվը 924 է: Նոր տվյալները հրապարակված են կառավարության հատուկ՝ stopcov.ge կայքում:

Երկրում 4 նոր ապաքինված կա, ընդհանուր թիվը՝ 785: Կարանտինում 2819 մարդ է, ստացիոնարում՝ 230: Վրաստանում գրանցվել է կորոնավիրուսից մահվան 1 նոր դեպք, ընդհանուր մահերի թիվը՝ 15 է։