Հայտնի է 2019-ի լավագույն ֆիլմը

Հայտնի է 2019-ի լավագույն ֆիլմը

Ռեժիսոր Պոն Չժուն Հոյի «Մակաբույծները» ժապավենը ճանաչվել է որպես լավագույն կինոնկար 2019 թվականի կողմից՝ ԱՄՆ Կինոքննադատների ազգային ցանցի կողմից։ Ֆիլմը շահել է նաեւ լավագույն սցենար անվանակարգի մրցանակը։ Լավագույն ռեժիսորի մրցանակը տրվել է Գրետա Գերվիգին «Փոքրիկ կանայք» ժապավենի համար։ Լավագույն դերասան է դարձել Անտոնիո Բանդերասը, լավագույն դերասանուհի Մերի Քեյ Պլեյսը, լավագույն օպերատորական աշխատանք է ճանաչվել Կլեր Մարտոնի աշխատանքը միանգամից երկու ժապավեններում։ Լավագույն վավերագրական ֆիլմ է ճանաչվել «Մեղրի երկիրը»․ ռեժիսորներ Թամարաա Կոտեւսկա եւ Լյուբոմիր Ստեֆանով։