Ո՞րն է Կրեմլի դիրքորոշումն իսրայելա-պաղեստինյան պատերազմի հարցում

Ո՞րն է Կրեմլի դիրքորոշումն իսրայելա-պաղեստինյան պատերազմի հարցում

Ռուսաստանը Պաղեստինին մարդասիրական օգնություն է տրամադրում Եգիպտոսի տարածքով, ինչպես մյուս երկրները։ Մոսկվան նաև շարունակում է կապի մեջ մնալ Իսրայելի և պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման հետ՝ Մերձավոր Արևելքում ռազմական հակամարտությունը լուծելու համար։  Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

«Հանուն արդարության համար նշեմ, որ մենք միակ երկիրը չենք, որն օգնում է [Պաղեստինին]: Շատ երկրներ աջակցություն են ցուցաբերում։ Իհարկե, ռուսական կողմը շարունակում է շփումները Պաղեստինի, Իսրայելի և Եգիպտոսի հետ»,- ասել է Կրեմլի խոսնակը․ որի խոսքերը մեջբերում է Ura.ru-ն։

Նա հավելել է, որ Եգիպտոսն իր տարածքում մարդասիրական միջանցքներ է կազմակերպելու։ Բայց անցակետերով ծավալը սահմանափակ է։