Արգելել «Գորշ գայլեր» կազմակերպության գործունեությունը, Ֆրանսան պետք է քայլ առնե դեպի Արցախի Հանրապետության ճանաչում. Մուրադ Փափազյան

Արգելել «Գորշ գայլեր» կազմակերպության գործունեությունը, Ֆրանսան պետք է քայլ առնե դեպի Արցախի Հանրապետության ճանաչում. Մուրադ Փափազյան

Այս գիշեր ուրեմն տեղի ունեցավ Դեսինի մեջ ակտ մը, որը ստորագրված է «Գորշ գայլերու» կողմեն։ Այդ մասին «Հայերն այսօր»-ի հետ զրույցում ասել է Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի համանախագահ Մուրադ Փափազյանը՝ անդրադառնալով Ֆրանսիայի Դեսին համայնքում Հայկական հիշողության կենտրոնի և ցեղասպանության հուշարձանի վրա արված գրություններին՝ «Գորշ գայլ» և «Ռեջեփ Թայիփ Էրդողան»։

Փափազյանն ասաց, որ կապի մեջ են Ֆրանսիայի կառավարության, Ներքին գործերի նախարարության հետ, որպեսզի «արագորեն, մի քանի օրվա ընթացքում, այս շաբաթ որոշեն ցրել, լուծարել և արգելել «Գորշ գայլեր» կազմակերպության գործունեությունը»։

«Այս ակտը կհետևի այդ շաբաթվա մեջ տեղի ունեցած երեկ հակահայ ցույցերը Վիենում, Դիժոնի մեջ, Դեսենի մեջ. բուն շրջանն են, ուր ծայրահեղ թուրքերը՝ «Գորշ գայլերը», որ ուղղակի Էրդողանի կոնտրոլի տակ են, հակահայ ցույցեր կազմակերպեցին՝ վազելով կբոռային. «Ո՞ւր եք, հայերը, ո՞ւր եք, հայերը»։ Երբ որ իրենք իրենց ցույցերը արին՝ հակահայ, հայ չկար փողոցում, ուրեմն որևէ հայ չտուժած։ Մեզի Ներքին գործոց նախարարությունը հայտարարեց, որ 67 հոգի ոստիկանություն տարին։ Մենք հոս քաղաքացիական կռիվի մթնոլորտի մեջ չեն ուզենա մտնալ անշուշտ։ Ֆրանսիան շատ լուրջ չի կարնե այս հակահայ ցույցերը, որովհետև բուն ատեն տեղի կունանա Էրդողան-Մակրոն՝ Թուրքիայի նախագահի և Ֆրանսայի նախագահի միջև շատ ծանր բախումներ. քաղաքն պատերազմը Էրդողանը կուզենա բերել Եվրոպա »,- ընդգծել է Փափազյանը։ 

Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի համանախագահի համոզմամբ՝ Ֆրանսիայի առկա այս մթնոլորտն ուղղակիորեն Էրդողանի աշխատանքի արդյունքն է, և այդ բախումների հիման վրա Էրդողանը Մակրոնի հետ բախման մեջ մտնի։ 

«Անմիջապես պետք է պահանջել, որ Թուրքիան դուրս հելնե ՆԱՏՕ-են, անմիջապես պետք է պահանջել, որ բանակցությունները, որ կշարունակվին Եվրոմիության անդամակցության, պետք է դադրին։ Եվ անմիջապես Ֆրանսան պետք է քայլ առնե դեպի Արցախի Հանրապետության ճանաչում։ Կան քաղաքներ, որոնք այս մոտ օրերուն պիտի ճանանչեն, կան, որ պիտի դեկտեմբերին ճանանչեն։ Ուրեմն պիտի ունենանք մոտավորապես 15 քաղաք, որ արագորեն պիտի ճանաչեն Արցախի Հանրապետությունը, անկախությունը։ Նույն ատեն խորհրդարանի մեջ, Ազգային ժողովի մեջ ունինք մոտավորապես 20 պատգամավորներ, որ կներկայացնեն բանաձև մը։ Այս բանաձևը կոչ կուղղե նախագահին, որ ճանչնա Արցախի անկախությունը»,- եզրափակել է Մուրադ Փափազյանը։

Մանրամասները՝ տեսանյութում