Այո, լինելով ազգագրագետ, նա շարունակելու է լինել շինբարեկարգման մեջ

Այո, լինելով ազգագրագետ, նա շարունակելու է լինել շինբարեկարգման մեջ

Լրագրողները քիչ առաջ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանից հետաքրքրվեցին, թե կադրային ինչ փոփոխություններ է պատրաստվում իրականացնել քաղաքապետարանում։ Մասնավորապես հետաքրքրվեցին, թե օրինակ Խորեն Գրիգորյանը, որը մասնագիտությամբ ազգագրագետ է, շարունակելու՞ է լինել շինբարեկարգման ոլորտում։

«Այո, անպայման։ Այ հենց լինելով ազգագրագետ, պարտադիր շարունակելու է լինել շինբարեկարգման բնագավառում։ Ողջունու՞մ եմ։ Ես ողջունում եմ լավ աշխատանքը։ Ես բարեխիղճ աշխատանքը ողջունում եմ»,- ասաց Ավինյանը։

«Ինչքան հարազատ «պրառաբ» ու մեբելի դիզայներ կար, վաչության պետ էր էստեղ»,- նշեց նա։