Հայրենական Մեծ պատերազմի վետերանին սպանել են՝ նրա տան կողոպուտի ժամանակ

Հայրենական Մեծ պատերազմի վետերանին սպանել են՝ նրա տան կողոպուտի ժամանակ

Ռուսաստանի Բաշկիրիայի ինքնավար հանրապետությունում Հայրենական Մեծ պատերազմի հարյուրամյա վետերանին սպանել են սեփական տանը։ Այս մասին հայտնում է ՌԴ Քննչական կոմիտեի ռեգիոնալ մարմինը։ Դեպքը տեղի է ունեցել Լեուզա գյուղում, Կիգինսկի շրջանում։ Հարյուրամյա վետերանի դիակը բռնության հետքերով հայտնաբերվել է նրա իսկ տանը, որտեղ հանցագործները մուտք են գործել կողոպուտ իրականացնելու համար։ Հարուցվել է քրեական գործ, պարզվում են դեպքի մանրամասները։Գործի քննությունը գտնվում է Բաշկիրիայի ՔԿ ղեկավարի անմիջական հսկողության ներքո։