Ուկրաինային վաճառված թուրքական անօդաչուները Ռուսաստանի դեմ ուղղված չեն․ Թուրքիայի ԱԳ նախարար

Ուկրաինային վաճառված թուրքական անօդաչուները Ռուսաստանի դեմ ուղղված չեն․ Թուրքիայի ԱԳ նախարար

Թուրքիայի ԱԳ նախարար Մեւլյութ Չավուշօղլուն հայտարարել է, որ ՈՒկրաինայի հետ մարտական անօդաչուների վաճառքի գործարքն ուղղված չէ Ռուսաստանի դեմ։

«Այո, մենք վաճառում ենք անօդաչուներ, երբ կա պահանջարկ։ Այդ գործարքը ուղղված չէ Ռուսաստանի դեմ»,- ասել է Չավուշօղլուն։ Նա նաեւ ասել է, որ Անկարան պատրաստ է նաեւ Ռուսաստանին վաճառել իր ռազմական անօդաչուները։