Դե Նիրոն և Թրամփն անխնա վիրավորել են միմյանց

Դե Նիրոն և Թրամփն անխնա վիրավորել են միմյանց

Հուլիվուդյան հայտնի դերասան Ռոբերտ Դե Նիրոն սուր քննադատության է ենթարկել ԱՄՆ նախագահի հավանական թեկնածու Դոնալդ Թրամփին։ Այս մասին նա ասել է HBO-ի «The Hill» թոք շոուի ժամանակ:
«Այս տղան իսկական հրեշ է... Ես դա չեմ հասկանում», - ասել է Դե Նիրոն՝ մեկնաբանելով հարցումները, որոնք ցույց են տալիս, որ Հանրապետական կուսակցության առաջատար թեկնածուն առաջ է նախագահ Բայդենից: 
Նա նաև հավելել է, որ Թրամփը «ստոր, տհաճ, ատելի մարդ է»։
Դերասանը ասել է, որ ինքը կհրաժարվի ցանկացած դերից, որը կպահանջի իրեն մարմնավորել Թրամփին, քանի որ «նրա մեջ ոչ մի լավ բան չի տեսնում»:
«Ոչինչ չկա, բացարձակապես ոչինչ, որով հնարավոր կլիներ ուղղել նրան»,- ասել է Դե Նիրոն:
Նա զգուշացրել է, որ Թրամփի նախագահության երկրորդ ժամկետը «վտանգավոր կլինի»՝ ակնարկելով նախկին նախագահի հռետորաբանությունը։
«Կլինեն այնպիսի բաներ, որոնք մեզանից ոչ ոք չի կարող պատկերացնել։ Այն, ինչ տեղի է ունենում այն ​​բռնապետության պայմաններում, որի մասին նա խոսում է։ Եկեք հավատանք նրա խոսքերին։ Չէ՞ որ նա սոցիագար է, հոգեկան, չարորակ նարցիսիստ»,- հավելել է Դե Նիրոն։
Թրամփը Դե Նիրոյին պատասխանել է Truth Social-ում հրապարակված գրառմամբ՝ դերասանի մեկնաբանություններն անվանելով «հիմարություն»։
«Ռոբերտ դե Նիրոն Թրամփի համախտանիշի անբուժելի դեպք ունի. այսպիսի հիմար տղա՝ ցածր IQ-ով»,- գրել է նա։